11 Ապրիլի, 2021

Hraparak.am

Կապանի քաղաքապետարանի տեղեկացմամբ, քաղաքապետ Գեւորգ Փարսյանի ընկեր «Ապառաժ մայնինգ» ընկերության գլխավոր տնօրեն Սասուն Ավետիսյանը համայնքին է նվիրել JAC T8 մակնիշի ավտոմեքենա, որի արժեքը 14 միլիոն դրամ է:

Խոսքը լուսանկարում պատկերված մեքենայի մասին է: «Պիկապ» անունով հայտնի այս դասի մեքենաները փոքրիկ բեռնատարներ են: Սա հարմար մեքենա է անհատ գյուղատնտեսի կամ փոքր խանութի սեփականատիրոջ համար: Կապանը խոշորացված համայնք է, միավորում է մեկ քաղաք եւ 37 գյուղ:

JAC T8 եւ նման մեքենան Կապանի նման համայնքի կարիքների համար հարմար մեքենա չէ, չի կարող ծառայել որեւէ նպատակի՝ աղբատար, դպրոցական մեքենա, հանրային տրանսպորտ, բայց կարող է դառնալ քաղաքապետի ծառայողական մեքենա:

Անկեղծորեն տեղեկացնելով համայնքի (իսկ իրականում քաղաքապետի) ստացած նվերի մասին՝ քաղաքապետարանը չի ասում, թե ինչ նպատակի է ծառայելու JAC T8-ը:

kotayk

Լրահոս