6 Հունիսի, 2020

Լուսինե Հարոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիգարետներ, ադամանդներ, զենքի անօրինական վաճառք…
Կասկած չունեմ, որ Միքայել Մինասյանը ճիշտ է ասում և որ ցանկության դեպքում նա կներկայացնի անհերքելի փաստեր:

Բայց կասկած չունեմ նաև, որ այդ ամենը Նիկոլի օրոք կամ նոր չի սկսվել, այդ ամենը եղել է Սերժ Սարգսյանի օրոք, թերևս նույնիսկ ավելի վաղ, եղել են և հիմա կան արդեն լավ կարգավորված ալիքներ, որոնցով իրականացվել են և ծխախոտի և ադամանդների և ոսկու և Աստված գիտե, թե էլ ինչի մաքսանենգ արտահանումը, զենքի անօրինական վաճառքը սև շուկայում:

Ես միայն մի բան եմ կասկածում, թե ինչի՞ համար է սա արվում. արդյո՞ք Նիկոլը խախտեց նախնական պայմանավորվածությունը և որոշ ժամանակ անց չփոխանցեց իշխանությունը, ինչպես որոշված էր, որի արդյունքում էլ Սերժը որոշեց гнобить անել Նիկոլին, թե՞ սա նոր, ավելի изощренный շախմատային պարտիա է, որի նպատակը մեզ միայն Նիկոլ-Սերժ ալընտրանքը պարտադրելն է:
Ինչպես ասում էր Նիկոլը, չլինեմ ես, կլինի Սերժը:

Միգուցե Միքայել Մինասյանի աննախադեպ ակտիվությունը նպատակ ունի թույլ չտալ, որ վերջապես երրորդ ուժը գա ու սրբի իրենց էլ, իրենց մանկլավիկ Նիկոլին էլ և հաստատի իրական ժողովրդավարություն»:

kotayk

Լրահոս