4 Մարտի, 2017

«Ժամանակ» թերթը գրում է.

«Վարչապետ Կարեն Կարապետյանի համակրանքը արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանի նկատմամբ գնալով ավելի է մեծանում։ Վարչապետը ցանկանում է, որ տիկին Հովհաննիսյանը մնա իր կողքին՝ կառավարությունում։ ՀՀԿ-ում, սակայն, մտածում են, որ Արփինե Հովհաննիսյանը կարող է ավելի օգտակար լինել ԱԺ-ում։ Որպես հիմնավորում՝ նրանք բերում են այն փաստը, որ օրենսդիրում ԱԺ փոխնախագահ նշանակվելու դեպքում Հովհաննիսյանը կարող է գլխավորել ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը։

Արփինե Հովհաննիսյանը արդյունավետ և հոդաբաշխ անգլերեն իմացող եզակի ՀՀԿ-ականներից մեկն է։ Առաջիկա ժամանակաշրջանը որոշիչ կլինի Արփինե Հովհաննիսյանի համար՝ նա կմնա գործադիրում՝ արդարադատության նախարարի պաշտոնո՞ւմ, թե՞ կվերադառնա ԱԺ՝ օրինաստեղծ աշխատանքի»։

kotayk

Լրահոս