26 Հունիսի, 2018
«Իրատես» թերթը գրում է.
 

«Կրթության եւ գիտության նախարար Արայիկ Հարությունյանը պաշտոնավարումից ի վեր չի հանդիպել նախարարության վարչությունների ու բաժինների աշխատակիցների հետ:«Նա ոչ միայն նախարարության ընդհանուր աշխատակազմի, նույնիսկ վարչության ու բաժինների ղեկավարների հետ չի հանդիպել: Կարեւորագույն բոլոր հանդիպումներին ու քննարկումներին միայն նախարարն ու իր մտերիմ երկու փոխնախարարներն են մասնակցում:

Նախարարության աշխատանքը պարալիզացված է, աշխատակիցները չգիտեն` ինչպես աշխատել, ինչով առաջնորդվել»,- ասաց մեր զրուցակիցը, նկատելով, որ նախարարության կարեւորագույն հարցերն Արայիկ Հարությունյանը քննարկում է բացառապես «իր մարդկանց» հետ:

Օրերս տեղի ունեցած ակադեմիական տարկետում ստանալու նպատակով անցկացվող մրցույթի մասին նախարարության լրատվական ծառայությունն իմացել է ժամեր առաջ միայն, հետեւաբար, հնարավոր չի եղել լրատվամիջոցներին տեղյակ պահել, որ մրցույթ է անցկացնում, այլապես գուցե լինեին լրագրողներ, որ կցանկանային լուսաբանել մրցույթը:

Նույն բանն է եղել նաեւ հանրակրթության ոլորտին առնչվող հանդիպումներից մեկի ժամանակ, երբ նախարարության հանրակրթության վարչության պետը վերջին պահին է միայն իմացել, որ հանդիպման պետք է մասնակցի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս