19 Սեպտեմբերի, 2018
 Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի մասնակցի Անկախության տոնի միջոցառմանը։ Այս մասին Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեց երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանը։

«Այդ հրավերը ոչ այլ ինչ է, քան կեղծավորություն: Փաշինյանը և իր վարչակազմը ՀՀ 2-րդ նախագահին քաղաքական հետապնդման ենթարկելու հեղինակներն են և, ինչպես պարզ դարձավ հայտնի հեռախոսազրույցից, անմիջականորեն ներգրավված են եղել Ռոբերտ Քոչարյանին ապօրինի կալանավորելու գորրծընթացու»,– ասաց Սողոմոնյանը՝ հավելելով, որ հիմա Անկախության տոնին ընդառաջ փորձում են պատրանք ստեղծել, թե ազգային համերաշխության ջատագով են, հրավերներ են բաժանում:

Վիկտոր Սողոմոնյանի գնահատմամբ՝ դա պարզապես երեսպաշտություն է:

Հիշեցնենք՝ երեկ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։

 

 

kotayk

Լրահոս