mnews

8 Նոյեմբերի, 2020
Կյանքից հեռացել է Ռուսաստանի Հայերի միության Օրենբուրգի մասնաճյուղի ղեկավար Սամվել Հովհաննիսյանը: Նա 55 տարեկան էր, հաղորդում է Ուրալ56.ռու-ն:

Սամվել Բենիկի Հովհաննիսյանը ծնվել է 1965 թվականի հունիսի 3-ին Երեւանում: Ավարտել է հ.154 դպրոցը, իսկ 1982 թվականին՝ սննդի արդյունաբերության տեխնիկումը: 1984 թվականին նա զորակոչվել է բանակ: Օդեսայում զորավարժություններից հետո նա տեղափոխվել է ծառայելու Օրենբուրգում: Զորացրվելուց հետո նա մնացել է այնտեղ:

1986 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, իսկ 1992 թվականին՝ հասարակական գործունեությամբ՝ կազմակերպելով բազմաթիվ մշակութային միջոցառումներ Օրենբուրգի հայկական համայնքի համար: 2010 թվականին նա ավարտել է Մոսկվայի ձեռնարկատիրության եւ իրավունքի ինստիտուտը:

Մահվան պատճառների մասին պաշտոնական տվյալներ չկան: Սակայն տելեգրամ-ալիքներում գրում են, որ նա միջոցառման ժամանակ շփվել է մարդկանց հետ, որոնց մոտ հայտնաբերվել են Covid-19-ի ախտանշաններ:

Նա մահացել է Մոսկվայի կովիդ-կենտրոնում:

kotayk

Լրահոս