28 Օգոստոսի, 2020

Տեր Սերոբ քահանա Ազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ժողովուրդ եթէ սխալւում եմ ուղղէք ինձ, խնդրեմ։

Աչքերիս չեմ հաւատում..։ Սա դասագիր՞ք է 7-9 տարեկան երեխաներին սովորեցնելու։ Դպրոցներից հանում էք Հայ Եկեղեցու Պատմութիւնը, Հայ Ազգային Ռազմագիտութիւնը հանում էք, Հայ Լեզուն եւ Գրականութիւնը հանում էք, որ պղծութիւն, սեռական ընկածութիւն, անբարոյութի՞ւն սովորեցնէք այն երեխաներին որոնց մտքերը դեռ նոյնիսկ չգիտեն ու չեն հասունացել…։

Աստուած կործանի՛ ու քանդի՛ ձեզ եթէ սա էք սովորեցնում երեխաներին։ Եթէ դուք փոխանակ ՀԱՅ մարդ կերտելու, ընտանեկան, աստուածասէր դաստիարակութիւն ստացած փոքրիկներ կերտելու փոխարէն, փողոցի ու գայթակղեցնող շնական գրականութիւն էք տալիս փոքրերին, գայթակղեցնելով նրանց, ՆԶՈՎԵԱ՛Լ ԼԻՆԷՔ ՎԵՐԵՒԻՑ ՎԱՐ։ Նորից եմ կրկնում, եթէ պիտի մանուկների մտքերը պղծէք, ՆԶՈՎԵԱ՛Լ ԼԻՆԷՔ։

Նոյնիսկ էջի պատկերները չէի կարող դիտել, ՊՂՏՈՐԱՑՐԵԼ եմ, որովհետեւ թոյլ չէի տայ էջիս դնել անբարոյութեան կամ բաց պատկեր,,, ՀԵՐՈՍ ՏՂԱՆԵՐԸ սահմանին նահատակւում են, իրենց արիւնն են տալիս, իսկ դուք պղծում էք մանուկների մտքերն ու հոգիները, պղծութեան գործակալներ։

Ո՞ր ծնողը փափաքում է իր 7-9 տարեկան մանուկ երեխաներին այս տեսակ բաներ սովորեցնել… Ո՞Ր ԾՆՈՂԸ։

ՈՏՔԻ՛ ԵԼԷՔ ԺՈՂՈՎՈւՐԴ>>> ՈՏՔԻ՛ ԵԼԷՔ… պէտք է ազգովին մերժել այս սատանայական մոլուցքը։

ԿՈ՛Չ եմ անում բոլո՛ր ծնողներին խմբովին ՎԱՌԵ՛Լ այս գիրքը հենց նախարարութեան շէնքի դիմաց։ Տէ՛ր կանգնէք ձեր երկրին։ ՎԱՌԷ՛Ք ամէն սեռական պղծութեան անժամանակ գրականութիւն խմբովին։

Աստուած պիղծ սերունդին դատելու է ահռելի կերպով։ Եւ Աստուծոյ դատաստանը յաւիտենական է»։

kotayk

Լրահոս