15 Մարտի, 2017

Այսօր կրկին միջադեպ է տեղի ունեցել Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում: Օրեր առաջ այստեղ եւս հնչել էին կրակոցներ: Ինչպես երեւում է նախագահ Սարգսյանի ջանքերը անբիծ ընտրություններ անցկացնելու, պարզապես հօդս են ցնդում սեփական աջակիցների կողմից: Ուշագրավ է, որ հենց Հանրապետության նախագահը մեկնում է Մոսկվա եւ բացակայում Հանրապետությունից, կրկին թեժանում է մթնոլորտը ներքին ճակատում: Ջրառատում այսօրվա միջադեպը, որին ըստ հրապարակված տեսանյութերի մասնակցում է անձամբ Երանոսյան Լյովան, կարելի է ասել պարզապես թիկունքից հարված Սերժ Սարգսյանին:

Սա արդեն Երանոսյան եղբայրների հաբռգածության վերջին խազն է, որը է սպառնում է նախագահի հեղինակությանը: Ու դեռ հարց է՝  Մոսկվայից վերադառնալուց հետո նախագահ Սարգսյանը ինչպես կարձագանքի: Ճիշտ կլինի, եթե Երանոսյան Լյովան պաշտոնանկ արվի եւ աստիճանազրկվի որպես օրինակ այլոց:

kotayk

Լրահոս