4 Սեպտեմբերի, 2020
Կոտայքի մարզի Կոտայք համայնքի Իմ քայլական վարչական ղեկավար Կարեն Մնացականյանը, հատում է բեսպրիդելության բոլոր սահմանները: Մասնավորապես, վերջինս պատեհ-անպատեհ առիթներով համագյուղացիների մոտ պարծենում է եւ <<սուր է ճոճում>>, որ ինքը կարող է ինչ ուզել անել ջրից չոր դուրս գալ, քանի որ ունի վերեւների դաբրոն: Առավել մտերիմ շրջապատում նա գլուխ է գովում, որ նրան պրախոդ են տվել հենց առաջին դեմքերը՝ ինչպես մարզային, այնպես էլ տարածքային քայլած իշխանիկները: Եվ, որ եթե հանկարծ նրա ճանապարհին մեկը կանգնի, մեկը փորձ անի իրենից դժգոհի՝ պրոբլեմներ կունենա:

Բայց սա դեռ ամենը չէ. Վարչական ղեկավարը այնքան է կորցրել իրականության զգացումը, որ աջ ու ձաքխ ապօրինի շենք- շինություններ է կառուցում, հողակատորների տեր դառնում:

Գյուղում շրջանառվող լուրերի համաձայն, բեսպրիդելչիկ վարչական ղեկավարը՝ բացի ապօրինի շինություններից, գյուղում ունի նաեւ իրեն պատկանող խանութ: Ըստ համագյուղացիների, պարոն Մնացականյանը իրբր համագյուղացիների լավություններ անելու անվան տակ՝ պարտքով ապրանքներ է տալիս: Իսկ, երբ այդ պարտքերը մեծանում են, մեծահոգի բեսպրիդելչիկը համոզում է, որ ճիշտ կլինի պարտքի փոխարեն ասենք՝ պարտքատիրոջ  հողակտորներից մեջ-մեջ անի:

Հատկանշական այն է, որ նորօրյա իշխանությունները՝ իշխանության գալով քննադատում էին, վստահեցնում էին, որ այլեւս արմատախիլ է արվելու թալանը, բեսպրիդելությունը, ծանոթ-բարեկամ դաբրոները վերանալու են իսպառ: Բայց վերոնշյալ վարչական համայնքի ղեկավարի օրինակով փաստվում է, որ Դուք՝ հարգելի իշխանություն, այլեւս իրավունք չունեք խոսելու վեհ գաղափարներից, երբ Ձեր դաբրոներով պարծեցողները շարունակում անպատիժ մնալ: Իսկ եթե այդպես չէ, պատասխանատվության ենթարկեք՝ Ձեր իշխանության անունը շահարկելով առաջ գնացողներին:

iravunk.com

 

 

kotayk

Լրահոս