1 Փետրվարի, 2017

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ըստ շրջանառվող լուրերի՝ Կարապետ Գուլոյանն առաջիկայում ազատվելու է Կոտայքի մարզպետի պաշտոնից և ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Ավելին՝ լուրեր կան նաև նրան փոխարինողի անվան մասին. ՀՀ բնապահպանության նախկին նախարար, Կոտայքի նախկին մարզպետ, ՀՀԿ-ական Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը:

Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ»-ը փորձեց կապ հաստատել Կոտայքի մարզպետարանի հետ, սակայն այնտեղ «կենդանի շունչ» չկա օրեր շարունակ: Իսկ Արամ Հարությունյանը չի խոսում:

Ինչ վերաբերում է Գուլոյանին՝ ապա նա դե յուրե դեռևս Կոտայքի մարզպետ է, չնայած դեկտեմբերից աշխատանքի չի ներկայանում: Եվ այսօր նրան փորձություն է սպասվում. Կոտայքի մարզ է այցելելու վարչապետ Կարեն Կարապետյանը և հետաքրքիր է՝ արդյոք Գուլոյանը կլինի վարչապետին դիմավորողների շարքում, թե ինչ-որ պատրվակ կգտնի ու իշխանությունների մոտ չի երևա»:

kotayk

Լրահոս