30 Հուլիսի, 2021

Հուլիսի 28-ին Երևան-Սևան ավտոճանապարհի «Լուսաբաց» ռեստորանային համալիրի դիմաց տեղի ունեցած մահվան ելքով վրաերթի փաստով քրեական գործ է հարուցվել է ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով, տեղեկացնում է Shamshyan.com-ը։

Կոտայքի մարզի ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ  մահացածը Կոտայքի մարզի բնակիչ, 68-ամյա Մարգո Սարկիսյանն էր, իսկ նույն օրը դեպքի վայրում ոստիկաններին է մոտեցել  Երևան քաղաքի բնակիչ,  28-ամյա Նորիկ Օհանյանը և հայտնել, որ վրաերթը կատարել է ինքը, ինչից հետո Կոտայքի ոստիկանները՝  անչափահասների գործերով բաժանմունքի պետ Գալուստյանի գլխավորությամբ, նրան ներկայացրել են քննչական բաժին:

Կայքի տեղեկություններով՝ քննիչներն ունեն օպերատիվ տվյալներ, որ վրաերթը նա չի կատարել․ վարորդը եղել է երիտասարդ աղջիկ ու հիմա ոստիկաններն ու քննիչերը աշխատանքներ են կատարում՝ պարզելու համար՝ արդյոք Ն. Օհանյանը ճիշտ է ասում, թե ոչ:

Նյութն ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուրում։ 

kotayk

Լրահոս