10 Ապրիլի, 2021
 Քիչ առաջ կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կիլիկիա թաղամասում կրակոցներ են հնչել:

Նշված թաղամասի Վերֆելի փողոցից հրազենային վնասվածքներով «Նաիրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի տղամարդ, այս մասին հայտնում է  Shamshyan.com-ը:

Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, վարչության պետի տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:

Այս պահին դեպքի վայրում զննություն են կատարում Հայաստանի  քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի քննիչները՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, բաժնի պետի տեղակալ Դավիթ Կիրակոսյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Սամվել Միքայելյանի գլխավորությամբ:

Ոստիկաններն ու քննիչները նշված փողոցում գտնվող առևտրի սրահի մոտ հայտնաբերել են արնանման հետքեր, ինքնաձիգից կրակված պարկուճներ, իսկ խանութի ներսում կրակված գնդակ:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վիրավորի ինքնությունը:

Աղբյուրի տեղեկություններով, փաստի առթիվ  Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի վարչության Մալաթիայի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

kotayk

Լրահոս