3 Հունիսի, 2017

«Հրապարակ»-ը գրում է.

Մենք գրել էինք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը դժգոհ է անտառների վիճակից, եւ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրեն Մարտուն Մաթեւոսյանի «գլխին սեւ ամպեր են կուտակվում»՝ չի բացառվում, որ նա հրաժեշտ տա պաշտոնին, որն զբաղեցնում է արդեն մոտ 13 տարի։ Ու թեեւ ղեկավարությունը համոզված է, որ նա ծառահատման կոռուպցիոն սխեմաների մեջ ներգրավված չէ՝ դա ներքեւի օղակներում, մարզային անտառապետերն են հիմնականում անում, բայց նրան մեղադրում են թույլ կառավարման մեջ, ուստի որոշել են, որ պետք է հեռանա։ Մեր տեղեկություններով, Մաթեւոսյանն օրերս դիմում է ներկայացնելու աշխատանքից ազատվելու մասին։ Սակայն նրա փոխարեն կրկին դաշնակցական է նշանակվելու՝ ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Միքայել Մանուկյանը։ Մանուկյանն ու Մաթեւոսյանը բավականին մտերիմ են, եւ, ըստ ամենայնի, նոր թեկնածուին ներկայացնելիս Դաշնակցության ղեկավար մարմինը նրա ցանկությունն էլ է հաշվի առել։ Մանուկյանը, հիշեցնենք, այս գումարման ԱԺ պատգամավոր չդարձավ՝ նա ՀՅԴ համամասնական ցուցակում 10-րդն էր։

 

kotayk

Լրահոս