16 Ապրիլի, 2018

Վարչապետի ընտրությունը տեղի կունենա վաղը` ժամը 12։00-ին, խորհրդարանում գումարվող հատուկ նիստի ժամանակ։ Այսօր այս մասին Ազգային ժողովում ճեպազրույցների ժամին հայտարարել է Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Նա նաև նշել է, որ հատուկ նիստը հրավիրվելու է Ազգային ժողովում, և աշխատանքները կավարտեն մինչև օրակարգը սպառելը ու հավատացրել, որ ընդդիմադիրների գործողությունները չեն խանգարի նիստի բնականոն ընթացքին։

Իսկ թե ինչո՞ւ է է ՀՀԿ-ն խորհրդի նիստն անցկացրել Ծաղկաձորում հարցին, պատասխանել է, որ ՀՀԿ—ն տարին մեկ անգամ խորհրդի արտագնա նիստ է ունենում և քանի որ խորհրդի անդամները 240 հոգուց ավելի են, նրանց մեծ վայր էր պետք՝ նիստն անցկացնելու համար։

Նա նաև վստահեցրեց, որ գաղտնի հավաք չեն արել, այն պարզ տրամաբանությամբ, որ երբ երկու հայ ինչ-որ բան են պայմանավորվում, բոլորն իմանում են:

 

kotayk

Լրահոս