17 Մայիսի, 2020
Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 189-ով՝ հասնելով 4 հազար 472-ի, գրանցվել է մահվան ևս հինգ դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարությունը:

Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 2 հազար 463 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 40 հազար 230 թեստավորում: Ապաքինվածների թիվը հասել է 1925-ի` ավելանալով 134-ով:

Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունից հայտնում են, որ պացիենտները եղել են 80 (կին), 89 (կին), 51 (տղամարդ), 78 (տղամարդ), 74 (տղամարդ) տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Մահվան դեպքերի ընդհանուր թիվը 60 է:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 2 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով: Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 24 է։

kotayk

Լրահոս