18 Օգոստոսի, 2021
Օգոստոսի 18-ին, տեղական ժամանակով ժամը 13:41-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 09:41-ին ) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.20⁰ և արևելյան երկայնության 43.93⁰ աշխարհագրական կոորդինատներով Վրաստան-Հայաստան սահմանային գոտի` Բավրա գյուղից 14 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը զգացվել է ՀՀ տարածքում` Շիրակի մարզի Սարագյուղ և Բավրա գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին երկրաշարժ էր գրանցվել Բավրա գյուղից 15 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել էր 4-5 բալ:

Օգոստոսի 16-ին երկրաշարժ էր գրանցվել Վրաստան-Հայաստան սահմանային գոտում` Բավրա գյուղից 16 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.5 մագնիտուդով։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի և Լոռու մարզերում՝ 4-5 բալ ուժգնությամբ և Տավուշի մարզում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Օգոստոսի 17-ին երկու երկրաշաժ է գրանցվել՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.1 մագնիտուդով, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման 4 բալ ուժգնությամբ, և  Բավրա գյուղից 12 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով, էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման 4-5 բալ ուժգնությամբ։

Երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի մարզի Աշոցք, Սարագյուղ, Բավրա և Թավշուտ գյուղերում` 3 բալ ուժգնությամբ։

Իրավաբան.net
kotayk

Լրահոս