18 Օգոստոսի, 2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԶՈՐՔԵՐԸ ՀԱՆՎԵԼ ԵՆ ԵՂՑԱՀՈՂ ԳՅՈՒՂԻՑ

Ավելի պարզ՝ ԱՀ նախագագն ու ՀՀ վարչապետը հլու-հնազանդ կատարում են Ադրբեջանի նախագահի հրամանը, այն է՝ Արցախը զինված ուժեր պետք է չունենա: Եվ առաջիններից զորքը հանում են հենց շրջափակված Եղցահողից: Ցերեկային ժամերին հսկողություն կիրականացնեն ռուս խաղաղապահները: Իսկ գիշե՞րը: Գիշերը գյուղի բնակչությունը թողնված կլինի թշնամու զինվորի բարեգթությանը: Կարո՞ղ եք ասել՝ ինչ կլինի, եթե մի օր գյուղը ցեղասպանված գտնեն: Ասեմ, հայտարարություն կլինի. «գործը դատախազությունում է, հանգամանքները պարզվում են»: Այսքանը:

Եվ այդքանի հետ՝ պատերազմի խայտառակ ավարտից հետո եղցահողցիներին երաշխավորում էին, որ ապահով է, պետք է վերադառնալ, ահա հայկական զորքը կանգնած է…

Ինչու՞

Որովհետև Ալիևին պետք է Արցախն՝ առանց արցախցիների:

Նիկոլին պետք չեն ոչ Արցախը, ոչ արցախցիները:

Իսկ Արայիկին պետք է միայն հնարավորընս օգուտ քաղել ստեղծված իրավիճակից՝ բիզնես շահ:

Այսքանը:

Հ.Գ. Ու իրենցից ոչ մեկը իհարկե մեղավոր չի զգա իրեն, մեղավոր կզգամ ես, որ չեմ համոզել իմ հարազատներին չվերադառնալ:

Նարե Սիմոնյանի Ֆեյսբուքյան էջից 

kotayk

Լրահոս