26 Հոկտեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Քաղաքապետարանի աշխատակազմից արդեն 2-րդ գործուղումն է Չեխիա։ «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» հիմնարկի տնօրեն Արմեն Գրիգորյանը և «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ տնօրեն Արմեն Բեգոյանը` ձեռ-ձեռի, մեկնել են Պրահա` «փորձի» փոխանակման։ Չեխիան այդ առումով լավագույն օրինակը չէ, բայց Հայկ Մարությանի և Չեխիայի կապը հայտնի է՝ քաղաքապետի կինը Չեխիայի քաղաքացի է, և թափառող կենդանիների մասով հենց նա է համակարգում ՀՈԱԿ-ի գործունեությունը` աշխատանքային խորհրդակցություններ է անցկացնում և այլն։

«Ի դեպ, մեզ այդպես էլ անհայտ մնաց` Հայկ Մարությանը քաղաքապետ ընտրվելիս երկքաղաքացի՞ էր, թե՞ ոչ. չեխական կողմն ամենագաղտնապահն է այդ հարցերում, և մեր հարցումները մնացին օդում»,- ասաց Երևանի ավագանու անդամը: Մարությանը չի՞ պատրաստվում բարձրացնել աշխատավարձերը։ «Դա արվում է եռամսյակային պարգևատրումներով, սակայն քննարկվում է հունվարից աշխատավարձերի բարձրացման հարցը»»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս