18 Հուլիսի, 2021

Սահմանադրական դատարանը հուլիսի 17-ին որոշել է ուժի մեջ թողնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումը 2021 թվականի հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների մասին:

Սահմանադրական դատարանի որոշումն ընթերցել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանը: «Սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,- ասել է Դիլանյանը:

Նա հայտնել է, որ որոշման ամբողջական տեքստը օրենքով սահմանված եռօրյա ժամկետում կհրապարակվի ՍԴ-ի կայքէջում և կառաքվի կողմերին։

Սահմանադրական դատարանը որոշել էր միավորել ընտրությունների արդյունքները վիճարկելու վերաբերյալ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքների, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունների դիմումները, քանի որ դիմումները վերաբերվում էին նույն հարցին: Միավորված գործով դատաքննությունը մեկնարկել էր հուլիսի 9-ին: 

kotayk

Լրահոս