29 Օգոստոսի, 2017

Armtimes.com-ին հայտնի է դարձել, որ Երեւանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստովյան փողոցում գտվող «Weekend» բիլիարդ ակումբում աղջկան պատանդ վերցրած, եւ հետո իրավապահների կողմից վնասազերծված տղամարդու ինքնությունը: Վերջինս 1986 թվականին ծնված Գոռ Հակոբյանն է:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով էլ՝ երիտասարդ աղջկան պատանդ վերցրած տղան վերջերս է ԱՄՆ-ից արտաքսվել Հայաստան: Կայքին հայտնի էր դարձել, որ աղջիկն էլ 24 տարեկան է, իսկ թե ի՞նչ կապ կա նրանց երկուսի միջեւ, դեռեւս պարզել չէ:

Հիշեցնենք, որ աղջկան պատանդ պահած տղամարդը սպառնացել է սպանել նրան, որից հետո իրավապահները դիպուկահարից արձակված կրակոցով վնասազերծել են նրան: Էրեբունի բժշկական կենտրոն տեղափոխվելու ճանապարհին տղամարդը մահացել է:

 

kotayk

Լրահոս