3 Հունիսի, 2020

«Հայոց Արարման Յավաք» կուսակցության գերագույն մարմինը,հավատարիմ մնալով կուսակցության հռչակած սկզբունքներին և նպատակներին, հայտնում է իր խորը մտահոգությունն երկրում ստեղծված  իրավիճակի շուրջ:

Քաղաքական և հասարակական որոշ ուժերի և խմբերի վերջին օրերին հնչող հայտարարությունները ակնհայտ ցույց են տալիս, որ ողջ աշխարհին և Հայաստանին պատուհասած մարտահրավերը, ինչը կարող էր և անհրաժեշտ էր խթան հանդիսանալ հանրությանը միասնական խնդրի լուծման շուրջ համախմբելու համար, կարծես, օգտագործվում է քաղաքական դիվիդենտներ և այլ նեղ խմբային շահեր սպասարկելու նպատակով:

«ՀԱՅ»-ը սթափության կոչով դիմում է ողջ հանրությանը և հայտարարում. Հայաստանի ժողովրդի և հայ մարդու համար այնքան վտանգավոր չէ անգամ ամենասարսափելի աղետը, որքան վերջինիս հաղթահարման նպատակով միասնական ճակատ ստեղծելու անկարողությունը:

Սիրելի՜ հայրենակիցներ  եկեք միասնական ուղիներ փնտրենք և միմյանց նկատմամբ անկեղծ հարգանքով և սիրով լցված՝ կրենք մեզ բաժին հասած պատասխանատվությունը՝ հանուն մեր և մեր ժառանգների երջանիկ ու փառապանծ ապագայի:

Արարման սկիզբը անկեղծ պատասխանատվությունն է Աստծո, մարդկության, սեփական ժողովրդի և սեփական եսի նկատմամբ..․

«Հայոց Արարման Յավաք» կուսակցություն

kotayk

Լրահոս