28 Մայիսի, 2020

«Հայոց Արարման Հավաք» «ՀԱՅ» կուսակցությունը շնորհավորում է ողջ հայ ժողովրդին 1918թ. Մայիսյան հերոսամարտերում կրած կենսական հաղթանակների և դրանց արդյունքում Հայաստանի Առաջին Հանրապոտության հռչակման առթիվ:
«ՀԱՅ»-ը իր երախտիքի խոսքն է ուղղում առ Աստված և աղոթում հայ ազգի այն բոլոր արժանի զավակների համար, որոնց անօրինակ նվիրումի և աննախադեպ միասնության ու համերաշխության շնորհիվ հնարավոր եղավ կյանքի կոչել մեր ժողովրդի հազարամյա երազանքը՝ անկախ Հայաստան ունենալը, Հայաստան, որտեղ հնարավոր կլիներ հավաքել Ցեղասպանությունից և այլ արհավիրքներից մազապուրծ եղած հայ ժողովրդի բեկորները: Այն ժամանակ, ինչպես և այսօր երկրագունդը փոթորկված էր մեր քաղաքակրթության, գուցեև, առաջին գլոբալ հիվանդությամբ, որը մարդկային ամենանսեմ և նողկալի, գազանային բնազդների դրսևորման ծնունդ էր: Այս անասելի դժվար պայմաններում հայ ժողովրդին հաջողվեց ուղղել իր առագաստը և հաղթանակած դուրս գալ դժբախտությունների փոթորկված օվկիանոսից:

Այդ հաղթանակը հնարավոր դարձավ միայն այն բանի շնորհիվ, որ ժողովրդի ողջ ռեսուրսն ուղղվեց մեկ ընդհանուր նպատակի իրագործմանը, որ միասնական ջանքերով և Աստծո կամոք մեր պապերին հաջողվեց սանձել հասարակության մեջ առկա թվացյալ հակասությունները, տիրող նյութապաշտությունը և այլ արատները: Նրանց հաջողվեց գիտակցել պահի պատասխանատվությունը… Եվ այդ գիտակցման արդյունքում մենք այսօր ապրում ենք մեր հրաշալի հայրենիքում՝ մեր անկախ Հայաստանում:


Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մեր ժողովուրդը և ողջ մարդկությունը կանգնած է նոր արհավիրքի առաջ, և իրավիճակը ոչ պակաս վտանգավոր և ճակատագրական է, քան այն օրերին: Այս անգամ ակնհայտ թշնամիների հետ մեկտեղ մարդկությանը և մեր ժողովրդին ձեռնոց է նետել քողարկված թշնամին, այսօր, քան երբևէ մեր քաղաքակրթությունը կանգնած է լինել, թե չլինելու հարցի առաջ, և դրա բուն բատճառը կրկին ժամանակակից մարդու և հասարակության գազանային էության դրսևորումն է:
«ՀԱՅ» կուսակցությունը վստահ է, որ այս իրավիճակը հաղթահարելու գործում հայ ժողովուրդն ունի իր ուրույն առաքելությունը:
«ՀԱՅ»-ը մաղթում է բոլորիս տոկունություն, համբերություն և ուժ, ինչը մեզ անհրաժեշտ է միմյանց ներելու, մեկ իրական օրակարգի շուրջ համախմբվելու և հանուն մեր բոլորի հրաշալի ապագայի գիշեր ու զօր գործելու համար:


«ՀԱՅ» կուսակցությունը համոզված է, որ ողջ մարդկությունը և հայ ժողովուրդը այս անգամ էլ պատվով կհաղթահարեն փորձությունների հորձանուտը և դրանից դուրս կգան ավելի ուժեղ, ավելի համախմբված, լցված մեկը մյուսի նկատմամբ խորը հարգանքով և սիրով, այնպես, ինչպես վայել է իսկական Մարդուն և ճշմարիտ հասարակությանը:
Այս հաղթանակը կն

շանավորվի «Սպառողական»-ից «Արարող հասարակության»-ն անցմամբ: «Արարող հասարակության» կերտումն այլընտրանք չունի, մենք և մեր երեխաները վստահաբար ապրելու ենք այն հասարակությունում, որտեղ թագավորելու են սերն ու երջանկությունը, որտեղ տիրակալ է լինելու յուրաքանչյուրի անկեղծ պատասխանատվությունը Աստծո, մարդկության, սեփական ժողովրդի և սեփական «Ես»–ի նկատմամբ:

«ՀԱՅ» կուսակցություն

kotayk

Լրահոս