26 Հուլիսի, 2021

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատախազը ներկայացրել է մեղադրական եզրակացությունը։ Ըստ դրա՝ հայ գերիները, իբր, ապօրինի հատել են պետական սահմանը, հավաքել ռազմական բնույթի տեղեկատվություն և դրանք փոխանցել Հայաստանի հատուկ ծառայություններին ու զբաղվել լրտեսությամբ։ Նշվել է նաև, որ հայ գերիները, իբր, հավաքագրվել են Հայաստանի հատուկ ծառայությունների կողմից 2019 թվականին, և 2020-ին Ադրբեջանին տարածք թափանցել Սյունիքից։

Հայ գերիներին շինծու մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 228-րդ (զենքի ապօրինի պահում), 279-րդ (զինված խմբերի ստեղծում), 318-րդ (պետական սահմանի անօրինական հատում), 276-րդ (լրտեսություն) հոդվածներով։

Դատավորը նշել է, որ եթե մեղադրանքները դատաքննության ընթացքում հաստատվեն, հայ գերիներին սպառնում է մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում։ Հայ գերիներից Գևորգ Սուջյանը նաև ցուցմունք է տվել՝ նշելով, որ ստեղծել է բարեգործական կազմակերպություն և Արցախում զբաղվել է մարդկանց օգնելով, չի համագործակցել հատուկ ծառայությունների հետ։

Նշենք, որ «Նոր Հայաստան-Հայրենիք-Սփյուռք» բարեգործական ՀԿ հիմնադիր-նախագահ Սուջյանն ու Դավթյանը գերեվարվել են հրադադարի հաստատումից հետո, Բերձոր-Շուշի ճանապարհին։

kotayk

Լրահոս