1 Օգոստոսի, 2018
 Հանրապետական կուսակցությունը ստորագրահավաք է սկսել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց փոխելու պահանջով: Այս տեղեկությունը մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը: «Այո, նման գործընթաց սկսել ենք, ինչը բխում է թե՛ կուսակցության, թե՛ խմբակցության կողմից գործի առնչությամբ արված հայտարարություններից»,-Factor.am-ին փոխանցեց Արմեն Աշոտյանը: Թե քանի հոգի է միացել ստորագրահավաքին, պարոն Աշոտյանը չնշեց. «Մինչև գործընթացը չավարտվի, այլ տեղեկություններ տրամադրել չեմ կարող»:

 

kotayk

Լրահոս