24 Հոկտեմբերի, 2019
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Մի քանի օր է` բուռն քննարկումներ են, թե ինչպես են ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանն ու Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալ Արսեն Բաբայանը հայտնվել իրավապահների ուշադրության կենտորոնում: «Ժողովուրդ» օրաթերթը բացառիկ տեղեկություններ ունի այս գործից: Ամսաթվերի տարբերությունների մասով, ըստ մեր աղբյուրների, ՀՔԾ քննիչներին ցուցմունք է տվել ԱԺ ընդհանուր բաժնի նախկին պետ Ռուզաննա Արզումանյանը, ինչից հետո իրավապահները ԱԺ ընդհանուր բաժնի համակարգիչների, մասնավորապես «Մալբերի» էլեկտրոնային պաշտոնական համակարգ մուտքագրված դիմումների զննություն են կատարել, ստուգել մուտքերն ու ելքերը, այսինքն` փորձել են ստուգել Արզումանյանի ցուցմունքների արժանահավատությունը:

Ըստ մեր լուրերի` ՀՔԾ-ն այս քրգործով հարցաքննել է նաեւ Աժ աշխատակազմի նախկին ղեկավարին, Աժ ներկայիս աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնատարներից մեկին: Իսկ այսօր, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով, ՀՔԾ-ն կքննի ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանին»։

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս