17 Մայիսի, 2020
«Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է արտակարգ դրության ընթացքում կիրառվող սահմանափակումներում առաջիկայում սպասվող որոշ փոփոխությունների:

«Տրանսպորտը աշխատում է ամսի 18-ից, իսկ դիմակները պարտադիր են 25-ից, իմաստը՜»,- գրել է Բաբայանը՝ շարունակելով, որ նման «անհեթեթ որոշումներ միայն մեր երկրում է հնարավոր»:

«Նախ, եթե պարտադիր է, ինչո՞ւ է վաճառվում, բարի եղեք՝ անվճար ապահովեք: Պատկերացնո՞ւմ եք՝ քաղաքը ռմբակոծելու ժամանակ ապաստարանները լինեն վճարովի:

Սա կարող է, էն նախկին մի ռեժիմ կար, կրակմարիչներ էր պարտադրում, դրա նման մի բան լինի:

Երկրորդը՝ էն տեղաշարժի աբսուրդ թերթիկների համար մարդկանց տուգանեցիք, հիմա էլ դիմակ չկրելու համար՝ 100.000 դրամ, էդպես լավ չէ, միանգամից մի միլիոն դարձրեք: Կոպեկներ աշխատող մարդը կարո՞ղ է նման տուգանք մուծել, իհարկե ոչ:

Հացի փող չունեցող մարդը կարո՞ղ է իրեն թույլ տալ օրը 5 դիմակ գնել, մտածո՞ւմ եք՝ ինչ եք անում, եթե նույն դիմակը օրը տաս անգամ կրես, դա ավելի վատ բան է:

Իսկ էդ քանակի դիմակ շատերը չեն կարող գնել:

Մի խոսքով մի հատ նորմալ որոշում կայացրեք և էդ բեռը ձեր ուսերից հանեք, դուք ձախողել եք, համակերպվեք և հեռացեք»,- գրել է Բաբայանը:

kotayk

Լրահոս