5 Մայիսի, 2020

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների ցուցանիշն աճում է եռանիշ թվերով. ընդամենը 5 օրվա մեջ մեզանում ավելի շատ նոր դեպքեր են գրանցվել, քան Վրաստանում` կորոնավարակի ներթափանցումից հետո ընկած ողջ ժամանակահատվածում։

Այս պայմաններում Փաշինյանն ու իր կառավարությունը հանում են իրենց, ինչպես միշտ, փնթի, անլուրջ, անպատասխանու, անհետևողական, կիսատ-պռատ որոշումների, քայլերի «արդյունքում» ջուրն ընկած սահմանափակումների մեծ մասը, ձեռքերը լվանում ու մի կողմ կանգնում` հայտարարելով, որ խեղդվողների փրկությունը խեղդվողների գործն է։

Եթե մինչև հիմա գոնե «սիմվոլիկ» պատասխանատվություն էին կրում կորոնավարակը զսպելու համար, սրանից հետո մեղավոր են լինելու բոլորը, բացի Նիկոլից ու իր թրաշամանուկներից։ Առաջին հերթին` անգրագետ Պողոսը, որ ինչպես աղքատությունը չկարողացավ հաղթահարել իր ուղեղում, այնպես էլ չհասկացավ իր բաժին «անձնական պատասխանատվությունը» կորոնավիրուսի դեմ «ապակենտրոն պայքարի» գործում։ Արտադրող, իրացնող, ծառայություններ մատուցող ընկերությունները, որոնք «պարտավոր էին», բայց չկարողացան կանխել պանդեմիայի ալիքն իրենց «ազդեցության գոտիներում»։

Կորոնավիրուսային հեղափոխությունը` հին աշխարհը քանդելու ու դրա ավերակների վրա կորոնավիրուսահեն նոր աշխարհ կառուցելու «հանձնառությունն» այլևս արդիական չէ. պահի հրամայականը պատասխանատվությունից հերթական անգամ «թռնելն» է։

Ահավասիկ` այն ամենը, ինչ պետք է իմանալ Նիկոլի և իր ապաշնորհ կառավարումն այսուհետ ևս հանդուրժելու աղետալի հետևանքների մասին։

Լիլիթ Պողոսյանի ֆեյսբուքյան էջից

facebook sharing button
twitter sharing button
linkedin sharing button
messenger sharing button
print sharing button
sharethis sharing button
kotayk

Լրահոս