13 Սեպտեմբերի, 2018

«Հայկական ժամանակ»-ն թերթն անդրադարձել է ՀՔԾ պետի հայտարարությանը, թե ապացույցներ կան այն մասին, որ փետրվարի 23-ից մինչև մարտի 8-ը նախկին պատոնյաները, օլիգարխները զինծառայողներին գումար են տվել իրենց ունեցվածքը, քաղաքական նկրտումները պաշտպանելու համար։

Ըստ Սասուն Խաչատրյանի՝ խոսքը գնում է մոտ 180 մլն․ դրամի մասին, որը հանվել է կոնկրետ պաշտոնյաների անձնական հաշիվներից։ ՀՔԾ պետը նաև ասել է, թե այդ զինծառայողները Խաղաղապահ բրիգադից են եղել, որոնց թվում է Վասակ Ավետիսյանը՝ նախկինում կապիտան, հետո փոխգնդապետ ու գնդապետ, ում նշանակել են Աֆղանստանի ջոկատի հրամանատար, և ով այս տարվա մարտի 1-ին ուղարկվել է կադրերի ռեզերվ։ Թերթը զրուցել է Վասակ Ավետիսյանի հետ, ով նշել է, թե մարտի 2-ին կամ 3-ին իրենց հանձնարարվել է պահպանել պետական նշանակության օբյեկտները, քաղաքապետարանը, կրկեսներ, ճանապարհներ են փակել, հաղթանակի կամուրջը, որպեսզի մարդկանց հոսք չլինի, որ ներքին զորքերը հասնեն տեղ։

Արձագանքելով հարցին, թե զորքը արդյո՞ք կրակել է մարդկանց բնակարանների ուղղությամբ, Ավետիսյանը նշել է, թե իրենք գործել են մարտի 2-ին, իսկ բանակի գործողությունների մասին ինքը իրավասու չէ տեղեկություններ տրամադրել։ «Իմ հրամանատարը եղել է Սիմոնյան Արթուրը, թե նա ումից էր հրամաններ ստանում, ես տեղյակ չեմ, կոնկրետ մեզ կրակելու հրաման չի տրվել»,-նշել է Վասակ Ավետիսյանը և անդրադառնալով իրենց ստացած գումարին՝ մանրամասնել է, թե մտական տղակայման վայրից դուրս տարված ծառայության դիմաց իրենց միշտ հավելավճար են ստացել, իսկ գումարը փոխանցվել է կենտրոնական բանկից։ «Այն ժամանակ բոլորը գումարը ստանում էին՝ իրենց անվան դիմաց ստորագրելով»,-նշել է նա։

Մանրամանսերը՝ թերթի այսօրվա համարում:

 

 

 

kotayk

Լրահոս