26 Հունվարի, 2019
 «Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Վերջին շրջանում տարածվող լուրերի համաձայն՝ ԱԺ նախկին պատգամավոր Միհրան Պողոսյանը և իր ընտանիքը լքել են Հայաստանը։

«Հայկական ժամանակ»-ին հայտնի դարձավ, որ Պողոսյանն իսկապես որոշ ժամանակ է՝ չի բնակվում «Մոնումենտի» իր շքեղ առանձնատանը։

Մենք այցելեցինք այն թաղամաս, որտեղ գտնվում է Միհրան Պողոսյանի առանձնատունը։ Տան աշխատակիցներից մեկը մեզ փոխանցեց, որ թեև տանը բնակվողներ կան, սակայն տվյալ պահին աշխատանքի են։ Աշխատակիցը չհստակեցրեց, թե ովքեր են բնակիչները և երբ կվերադառնան։

Տեղի բնակիչների պնդմամբ՝ կարմիրով նշված առանձնատունը ևս պատկանում է Միհրան Պողոսյանին

Հիշեցնենք՝ ՀՔԾ-ն վերաբացել է Միհրան Պողոսյանի՝ Պանամայում գրանցած օֆշորային ընկերությունների վերաբերյալ հարուցված քրեական գործը»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս