27 Մարտի, 2018
   «Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը իր անվան հետ կապված վերջին աղմուկից հետո վերանայել է սեփական գործունեությունը: Եպիսկոպոսը այսուհետ նախկինի նման չի շփվի սեփական հոտի հետ, բաց չի լինի հանրային խնդիրները քննարկելիս, կարծիք չի արտահայտի, չի լսի եւ չի արձագանքի:

Այսպիսի տպավորություն է ստեղծվում Շիրակի թեմի առաջնորդի այն քայլերի շարքից, որոնք նա արդեն կատարել է իր անվան շուրջ վերջին աղմուկից հետո: Խոսքը զոհված զինվորի դին եկեղեցում դնել-չդնելու հետ կապված աղմուկի մասին է: Այդ օրերին եպիսկոպոս Աջապահյանը հայտնվեց ԶԼՄ-ների, հասարակության եւ հատկապես ֆեյսբուքահայության անողոք քննադատության թիրախում եւ, ահա, որպես արդյունք որոշել է այսուհետ փակ լինել նույն այդ հանրության համար:

«Այսուհետ դուք կունենաք այլ առաջնորդ: Առաջնորդը գուցե մնա նույն անուն ազգանունով, բայց կունենաք այլ առաջնորդ: Այդ առաջնորդը կլինի լուռ եւ չի խառնվի ոչ մի բանի»,-իր վերջին հարցազրույցում նշել էր նա»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

 

kotayk

Լրահոս