mnews

10 Մարտի, 2017

«Հայկական ժամանակ» թերթը գրում է.

«Երեկ հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, «Ծառուկյան» դաշինքի ղեկավար Գագիկ Ծառուկյանի մայրը` Ռոզա Ծառուկյանը, մարտի 8-ին սրտի հետ կապված խնդիրներով հոսպիտալացվել է և գտնվում է Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում:

Մեզ հաջողվեց պարզել, որ Ռոզա Ծառուկյանը գտնվում է կարդիոլոգիայի բաժանմունքի «բոքսում»: Բայց «Էրեբունի» բժշկական կենտրոնից ասացին, թե «բոքսում» գտնվելը պարտադիր չի նշանակում, որ հիվանդի վիճակը ծանր է: Նշեցին, որ բուժհաստատության այդ հատվածում կան հարմարավետ հիվանդասենյակներ, որտեղ էլ գտնվում է Ռոզա Ծառուկյանը:

Նրա առողջության հետ կապված լուրջ խնդիր, ըստ «Էրեբունուց» ստացված տեղեկության, չկա, և Ռոզա Ծառուկյանը հիվանդանոց է ընդունվել ավելի շատ պրոֆիլակտիկ բուժման նպատակով»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս