mnews

8 Նոյեմբերի, 2020

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի կինը՝ Գոհար Աբաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Հիշու՞մ եք այս օրերին ոնց էինք մի մարդ դառել. ցանկացած ապատեղեկատվության վրա ծիծաղում էինք ու շարունակում սթափ քայլերով կերտել մեր հաղթանակը:

Մենք չընկրկեցինք, երբ ձերբակալվեցին շարժման ղեկավարները, քանզի գիտեինք , որ հաղթանակը կախված էր մեկ մարդուց և որ այդ մեկ մարդը մեզանից յուրաքանչյուրն էր:

Այսօր, հենց այս պահին մեզ կրկնակի զգոնություն է պետք: Այսօր, հենց այս պահին պայքարի ելքը կախված է մեզանից յուրաքանչյուրից:

Տեղեկատվական գրոհը ոչ միայն ներքին ու արտաքին է, այլև թիրախային:
Թիկունքից ցանկացած լուր արագությամբ հասնում է զինվորին: Մեր զգոնությամբ և վստահությամբ ենք ամրապնդում զինվորի հաղթական կամքը և մեր անզգուշությամբ կարող ենք կրկնակի ծանրացնել նրանց պայքարը:
Եվ ուրեմն`

Կեցցե՛ մեր զինվորը,
Կեցցե՛ մեր ամուր ու համախմբված թիկունքը,
Շուշին մերն է ու մերն է լինելու, քանի որ`
#ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ»

kotayk

Լրահոս