30 Օգոստոսի, 2018

 

Ռոբերտ Քոչարյանը իր վերջին հարցազրույցում անդրադառնալով Հայաստանում տեղի ունեցած զարգացումներին՝ ասել էր, որ Սերժ Սարգսյանը լուրջ սխալ թույլ տվեց՝ նախաձեռնելով սահմանադրական փոփոխություններ։                                           Անդրադառնալով այս քննադատությանը՝ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ԱԺ նախկին նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գալուստ Սահակյանը ասաց. «Ես չեմ կարծում, որ մենք որոշակի մեղադրանքներ ունենք, և ինչ-որ մեկը պետք է քննադատի այդ ուղղությամբ։ Ռոբերտ Քոչարյանը երկրի նախագահ է եղել, իր կարծիքն է ասել, և եթե քննադատություն է այդ առումով, դա բոլորովին չի կարող մեր գործունեությանը վերաբերել»։

Նրա խոսքով՝ իրենք կատարել են այն, ինչ անհրաժեշտ են համարել պետության համար. «Որևէ մեկի իշխանությունը երկարացնելու համար ՀՀԿ-ն որևէ քաղաքական գործունեություն չի կատարել։ Այն խնդիրները, որոնք հուզում են մեր ժողովրդին, մենք ընդամենը փորձել ենք տարբեր ճանապարհներով լուծել, այդ թվում նաև՝ սահմանադրական փոփոխություն ենք կատարել»։

Անդրադառնալով կառավարության աշխատանքին՝ Գալուստ Սահակյանը նշեց, որ այսօր աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը։

«Իմիջիայլոց, Նիկոլ Փաշինյանն անընդհատ եղել է ընդդիմություն, իր կառավարության առաջին շրջանում փորձեց որպես ընդդիմություն, բայց կարծում եմ, որ ինչ-որ ժամանակ կգա, կմտածի հետևյալը. երբ այսօր մեր ժողովուրդը վարչապետ է համարում Նիկոլ Փաշինյանին, նա բոլորի վարչապետն է»,- ասաց Գալուստ Սահակյանը։

նյութի աղբյուր՝ https://www.1in.am/2415602.html

kotayk

Լրահոս