18 Հոկտեմբերի, 2018

Հասարակության համար անակնկալ էր ոստիկանության պետի նախկին տեղակալ, բազմաթիվ աղմկոտ ու ոչ օրինական պատմություններով հայտնի Հունան Պողոսյանի նշանակումը՝ որպես Սյունիքի մարզպետ։

Այս նշանակումը առաջացրեց անգամ Փաշինյանի ամենաակտիվ աջակիցների զարմանքը և զայրույթը։ Նրանց համար էլ անահսկանալի էր նման կասկածելի դեմքի նշանակումը։ Գրում է Politik.am-ը:

Հունան Պողոսյանի նշանակման վերավերյալ, կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությունը առավել խճճեց պատմությունը․«Երևանի քաղաքապետի երդմնակալության ելույթում ես ասացի և ուրվագծեցի հետհեղափոխական ժամանակների մեր տրամաբանությունը և ասացի, որ ամենակարևորը մեզ համար նաև ավարտված համարել ոչ բռնի հեղափոխությունը և ՀՀ-ի ներուժը ներգրավել Հայաստանի հետագա զարգացման գործում: Ես կարևոր եմ համարում, որպեսզի հեղափոխության արդյունքում որևէ մեկն իր կյանքն ավարտված չհամարի»,-հայտարարել էր Փաշինյանը՝ ավելացնելով, որ չպետք է նախկին իշխանությունների ներկայացուցիչների նշանակմանը վերաբերվել այդքան բացասական, ու այդ պրոցեսը անվանեց քաղաքական ռասիզմ։

Փաշինյանի այս հայտարարությունը իրականում հեռահար նպատակ ուներ։ Նա վերջին մի քանի շաբաթներին փորձում է համալրել իր թիմը բանիմաց կադրերով: Փաշինյանը լավ է հասկանում, որ իր կուսակցության անդամներով չի կարողանա ունենալ ուժեղ Ազգային Ժողով։ Չնայած այս հանգամանքին՝ նա չի ցանկանում համագործակցել այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Փաշինյանին հարկավոր են բանիմաց, բայց կառավարելի կադրեր, որոնք երբեք դեմ չեն գնա իր ցանկությանը, իսկ այդպիսի կադրեր նա կարող է գտնել միայն ՀՀԿ-ում։

Մեր տեղեկություններով՝ այս պահին արդեն իսկ 10-ից ավել ՀՀԿ-ականների հետ Փաշինյանը պայամանվորվել է, որպեսզի տանի իր ցուցակ։ Ու ահա հենց այս փաստն էր, որ Փաշինյանին ստիպեց խոսել բարիկադները քանդելու մասին։ Նա ցանկանում է մեղմացնել հասարակության հնարավոր դժգոհությունը։ Հունան Պողոսյանը լավ առիթ էր։ Նա այնքան օդիոզ դեմք է, որ իր նշանակումից հետո բանիմաց ՀՀԿ-ականների ներառումը «Իմ քայլը» դաշինքի ցուցակ մի բաժակ ջրի պես հանգիստ կգնա։

Politik.am

kotayk

Լրահոս