24 Մայիսի, 2021

ՀՀ ոստիկանապետ Վահե Ղազարյանը 2020-ին պարգեւատրվել է  6 մլն 800 հզր դրամով: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից:

Ըստ ոստիկանապետի՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրի՝ որպես կանխիկ ունի ոստիկանապետը 10 մլն դրամ եւ 8500 դոլար, որպես աշխատավարձ ոստիկանապետը նշել է 16 մլն 324 հզր դրամ:

Ոստիկանության պետի աշխատավարձի գործակիցը, ըստ՝ «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի, կազմում է ամսական 793 հզր 680 դրամ, ստացվում է, որ ոստիկանապետի աշխատավարձը 9 մլն 524 հզր դրամ է, իսկ մյուս՝ 6 մլն 800 հզր դրամը կազմում է պարգեւավճարը:

2020-ին, ոստիկանապետը, ըստ հայտարարագրի՝ անշարժ ու շարժական գույք ձեռք չի բերել:

2013-ին Տավուշի Գետահովիտ համայնքում բնակելի տուն է նվեր ստացել, նաեւ Իջեւանում 2005-ին գնված բնակարանի համասեփականատեր է:

 

kotayk

Լրահոս