29 Մայիսի, 2021

Փաստաբան Միքայել Շխիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր տեղեկացա որ ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է Տիգրան Չոբանյանի և Վահագն Չախալյանի բողոքները վարույթ ընդունելը

Հիշեցնեմ որ վերջիններս մեղադրվում են իբրև թե ՀՀ կառավարության շենքը զավթելու փորձ կատարելու մեջ, մինչդեռ առաջին ատյանի Դատարանը, ինչպես Տ.Չոբանյանի այնպես էլ Վ.Չախալյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վարույթն իրականացնող մարմնի միջնորդություննները հիմնավոր կասկածի բացակայությամբ մերժել էր!!! Նշված որոշումները բողոքարկվել էին ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ «հայտնի» դատավոր Ա.Դանիելյանի կողմից երկուսն էլ բեկանվել էին և ուղղարկվել նոր քննության…

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ նույն գործով անցնում են ևս երեք մեղադրյալ, սակայան վերջիններիս պարագայում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, այլ կազմերով բնականաբար, առաջին ատյանի դատարանի որոշումները թողել էր օրինական ուժի մեջ (տառացի նույն մեղադրանքով և նույն փաստական տվյալներով)!!!

Դե ինչ, ինչպես ասում են, կհանդիպենք դատարանում…․․»։

 

 

 

 

kotayk

Լրահոս