7 Հուլիսի, 2021

Աջափնյակ վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Սասուն Մկրտումյանը կադրային փոփոփոխություններ է իրականացրել։ Մկրտումյանը հերթով ազատվում է նախկին թաղապետի կադրերից, այս կամ այն պաշտոնում նշանակելով՝ յուրայիններին։ Irakanum.am-ի աղբյուրների փոխանցմամբ Մկրտումյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որդուն նշանակել է փոխթաղապետ։ Խոսքը՝ Աղազարյանի կրտսեր որդու՝ Հովսեփ Աղազարյանի մասին է։ Վերջինս 2018-ի հայտնի դեպքերից հետո նույն թաղապետարանում աշխատանքի էր անցել, իրավաբանական վարչությունում էր աշխատում։

Irakanum.am-ի հետ զրույցում Հովիկ Աղազարյանը հաստատեց տեղեկությունը, ասելով, որ սպասվում էր նման նշանակում, բայց չգիտեր, որ որդու հրամանն արդեն եղել է։ Ինչ վերաբերում է մեր հարցին, թե ինքն է միջնորդել որդու պաշտոնի բարձրացման համար, ապա Աղազարյանն ասաց, թե ոչ։

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ թաղապետարաններում կադրային փոփոխություններ իրականացնելու լիազորությունները բացառապես վարչական շրջանների ղեկավարներին է պատկանում։

Հիշեցնենք, որ Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավար Հայկ Մհրյանն աշխատանքից ազատվել էր հունիսի 23-ին։ Նորանշանակ թաղապետ Սասուն Մկրտումյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է: Նախկինում աշխատել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության գնահատման եւ թեստավորման կենտրոնում (ԳԹԿ):

I

kotayk

Լրահոս