31 Մայիսի, 2017
«Ժամանակ» օրաթերթը գրել է.

«Օրերս ֆեյսբուք սոցիալական ցանցում մի լուսանկար էր հայտնվել, որից պարզ էր դառնում, թե ինչպես են հորդառատ անձրևի ժամանակ Հրազդան քաղաքում ասֆալտապատ­ման աշխատանքներ կատարում:

Հրազդանի քաղաքապետը, սակայն, ոչ մի արտառոց բան չի տեսնում դրանում: Նրա խոսքերով՝ ընթացիկ ասֆալտապատ­ման աշխատանքներ են կա­տարվում և Հրազդանում այս օրերին անձրևում է: «Հիմա մի ժամ անձրև է գալիս, կես ժամ արև է դուրս գալիս: Բայց ասեմ, որ ընթացիկ ասֆալտա­պատման աշխատանքներին անձրևը չի խանգարում»,- «ժամանակ»-ի հետ զրույցում ասաց քաղաքապետ Արամ Դանիելյանը:

Մեր դիտարկմանը՝ թե ինչպես կարող է անձրևը չխանգարել ասֆալտապատման աշխա­տանքներին, հաջորդ տարի դարձյալ ասֆալտապատելու անհրաժեշտություն չի՞ առա­ջանա արդյոք, քաղաքապետը նկատեց. «Ոչ, եթե գաք Հրազ­դան, մենք ցույց կտանք, թե ինչ տարածքներում է կատարվում ասֆալտապատման աշխա­տանքները: Համատարած ասֆալտապատում չենք անում, փոսալցումներ ենք անում, որին անձրևը չի խանգարում: Ջուրը մաքրվում է, փչվում է կոմպրեսորներով և նոր լցվում են փոսերը:
Մեր դիտարկմանը, թե լուսան­կարից պարզ է, որ փոսերը լցվում են թեժ անձրևի ժամա­նակ, Դանիելյանը պնդեց, որ անձրևը դրան չի խանգարում: «Օրվա ընթացքում մի ժամ գա­լիս, երկու ժամ կտրվում է, գործ չանե՞նք»,-նկատեց քաղաքա­պետը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս