5 Հունիսի, 2019
 «Ժամանակ»-ը գրում է.

«Հայաստանի իշխանություններն արգելում են գործող համայնքապետերին առաջադրվել: Նրանց կանչում են մարզպետարաններ և մարզպետի կամ փոխմարզպետի մակարդակով հայտնում, որ եթե որոշեն առաջադրել իրենց թեկնածությունը, ապա խնդիր կունենան իշխանության հետ: Համայնքապետերն էլ հնազանդորեն ենթարկվում են վերևից իջեցված հրահանգին, որովհետև ոչ մեկը չի ուզում խնդիր ունենալ:

Նոր իշխանությունը չի վստահում ՀՀԿ-ական համայնքապետերին ու դպրոցի տնօրեններին, և նրանց փոխարինելով յուրայիններով՝ ուզում է իր համար տեղերում հենարան ստեղծել»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս