13 Հունիսի, 2020
 «Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանը կասկածում է բոլորին, բայց ամենամեծ վախը զինված ուժերից է։ Նեղ շրջանակում նա կասկած է հայտնել, որ կարող են ռազմական հեղաշրջում իրականացնել։

Դրանով է պայմանավորված Դավիթ Տոնոյանի վերջին օրերի ակտիվությունը, բանակի մասին հայեցակարգի հրապարակումը, որի գլխավոր ուղերձն այն է, որ բանակը չի խառնվելու քաղաքականությանը։ Ու չնայած նախարարի հավատարմության երդումին, իշխանական շրջանակներում քննարկվում է նրան փոխարինողների անունը։

Այդ թվում՝ վարչապետի խորհրդական Արշակ Կարապետյանի, ում ապրիլյան պատերազմից հետո հեռացրին ՊՆ-ից՝ հետախուզության ոլորտում ձախողումների համար»:

kotayk

Լրահոս