16 Նոյեմբերի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Իհարկե, միանգամայն ողջունելի է, որ երկրի վարչապետը յուրաքանչյուր՝ անգամ հանրության կողմից մերժված, փոքրամասնություն կազմող անձանց շահերն է պաշտպանում եւ նրանց առնում իր պաշտպանության տակ։ Իրոք՝ բոլորի, անգամ հիվանդների ու հանցագործների, ազգային, կրոնական ու սեքսուալ փոքրամասնությունների վարչապետ պետք է լինի երկրի ղեկին կանգնած անձը։

Բայց ինչո՞ւ այդ մեծահոգությունն ու հայրական վերաբերմունքը չի տարածվում մյուսների վրա։ Ինչպե՞ս է պատահում, որ նախկին իշխանության ցանկացած ներկայացուցչի, ում որեւէ հանցանքի մեջ չեն մեղադրում, ՀՀ վարչապետն իր անձնական թշնամին է դիտում եւ ամենավերջին լուտանքները թափում նրա գլխին։

Լավ է, որ անգամ սեռափոխված մարզիկին վարչապետն իր աջակցությունն է հայտնում և արգելում հալածել ու հետապնդել նրան։

Բայց այդ դեպքում ինչո՞ւ են իր անձնական հրահանգով հալածում եւ հետապնդում, ասենք, Հրայր Թովմասյանին, որին անգամ ամեն ինչի պատրաստ ՀՔԾ-ն ու ԱԱԾ-ն չեն կարողանում որևէ մեղադրանք առաջադրել, և բանը հասել է այնտեղ, որ հալածում ու հետապնդում են Թովմասյանի տարեց հորը, երիտասարդ դուստրերին, սանիկներին ու ընկերներին։

Այդ ինչպե՞ս է ստացվել, որ Մել Դալուզյանն ավելի մեծ հարգանքի է արժանի մեզանում, քան ԱԺ նախկին նախագահ, բժիշկ Արա Բաբլոյանը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

kotayk

Լրահոս