22 Հոկտեմբերի, 2019

 «Հրապարակ» թերթը գրում է. 

«Մինչ մենք խոսում-ահազանգում ենք քաղաքական հետապնդումների և քաղաքական հակառակորդնե­րին քրեական մեթոդներով ճնշելու անթույլատրելիության մասին, իշխա­նությունն անցնում է բացահայտ տե­ռորի: Եվ Հրայր Թովմասյանի «գործի» շրջանակներում ոչ միայն նրա ընտա­նիքի անդամների, այլև ընկերների ու նախկին գործընկերների դեմ են գործեր հարուցվում: Նրանց որպես կասկածյալ են ներգրավում և անգամ ձերբակալում են:

Երեկ երեկոյան Հատուկ քննչական ծառայությունը հաղորդագրություն տարածեց ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանին ձերբա­կալելու մասին: Անշուշտ, անիմաստ է այս ամենի մեջ տրամաբանություն կամ իրավական մոտեցումեր փնտրե­լը, բայց մենք փորձեցինք ՀՔԾ-ի մանվածապատ տեքստից հասկանալ, թե ինչում է մեղադրվում ԱԺ աշխա­տակազմի ղեկավարի տեղակալը:

Պարզվում է՝ մեղադրանքը վերաբե­րում է Գագիկ Հարությունյանի կող­մից լիազորությունները վայր դնելու գործընթացին, որտեղ «խմբային շահերից ելնելով»՝ Արսեն Բաբայանը պաշտոնեական կեղծիք է կատարել, և ՀՔԾ-ն հանկարծ պայծառացածի ոգևորությամբ, «նկատի ունենա­լով, որ բացահայտվել է առերևույթ կատարված նոր հանցագործության դեպք», քրգործ է հարուցել և միացնե­լով նախկին գործին՝ անմիջապես տե­ղում ձերբակալել Բաբայանին: Հարց է ծագում՝ ինչո՞ւ է Բաբայանը հայտնվել ՀՔԾ-ի թիրախում:

Բացի այն, որ նա Հրայր Թովմասյանի ընկերն է և բա­ցահայտ պաշտպանում է նրան, Բա­բայանը նաև ակտիվ է հանրային տա­րածքում ու շարունակ քննադատում է իշխանություններին: Դա էլ քիչ է՝ Բաբայանի գրասենյակն է պաշտպա­նում ծաղկի շուկայի աշխատակիցնե­րին, որոնց ոստիկանության 6-րդ վարչությունում ծեծի են ենթարկել՝ պարտադրելով ցուցմունք տալ Արթուր Վանեցյանի դեմ:

Ահա, այսպիսի իրավական երկիր ստացանք՝ հեղափո­խության արդյունքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

kotayk

Լրահոս