13 Դեկտեմբերի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«Ժամ-ժամ սպասվում է «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրենի նշանակումը։ Մրցույթում հաղթել է 3 մասնակից, ինչը նշանակում է, որ վերջնական վերդիկտը պետք է կայացնի առողջապահության նախարարը։ Հրամանը կարող էր լինել 2 օր առաջ, սակայն Արսեն Թորոսյանը «ձգում է պաուզան»։ Թեև պարզ է, որ նշանակելու է «իր մարդուն»՝ ԲԿ-ի տնօրենի ԺՊ Արման Հովակիմյանին, սակայն հապաղում է՝ փորձելով հասկանալ, թե որպես նախարար պահպանո՞ւմ է պաշտոնը, թե՞ ոչ։

Բանն այն է, որ համակարգի գրեթե 40 հազար աշխատակցի ղեկավար Արսեն Թորոսյանը ոչ միայն «Իմ քայլի» Կենտրոն-Նորք-Մարաշ, Էրեբունի ընտրատարածքի ռեյտինգայինների մեջ է ստացել ամենացածր ձայները (3 հազար 576), այլև բոլոր նախարարների մեջ՝ առաջ անցնելով միայն բնապահպանության նախարարից, որի մասին ասվում էր՝ «անգամ իրենց շենքում չեն ճանաչում»։

Ի դեպ, Արսեն Թորոսյանի շտաբի պետն է եղել նույն «Գր․ Լուսավորիչ» ԲԿ-ի պոլիկլինիկայի «արտաքսված» տնօրենը՝ Գևորգ Սիմոնյանը։ Վերջինս, հիշեցնենք, լուրջ կոնֆլիկտ էր ունեցել ԺՊ Արման Հովակիմյանի հետ և մեկ ամիս չաշխատած՝ հեռացել։ Ի դեպ, սա Արման Հովակիմյանի հետ կապված միակ «էկզոտիկ» պատմությունը չէ․ ըստ մեր աղբյուրների՝ նա բավականին լուրջ իրավական խնդիրների մեջ է հայտնվել նաև հիվանդանոցին հարակից տներից մեկի սեփականատիրոջ հետ»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս