2 Հունիսի, 2020
«Հրապարակ» թերթը գրում է.

«Լարվածությունը պարետատանը նոր փուլ է թեւակոխել: Իր խոսքը կատարած՝ մայիսի վերջին 10 հազար վարակված կանխատեսած Արսեն Թորոսյանը պարետատնից պահանջում է «մեկ պատուհանի սկզբունքը» կիրառել՝ մեկ կետից ղեկավարել գործընթացը եւ ղեկավարումը հանձնել իրեն:

Հիշենք, որ մահճակալները չբավարարելու, ասիմպտոմ եւ թեթեւ հիվանդներին տուն ուղարկելու պատճառով բավականին մեծ թվով հիվանդներով զբաղվում են տեղական ինքնակառավարման մարմինները, որոնց իրավասության տակ են պոլիկլինիկաները, հիվանդանոցները։

«Թորոսյանն իր պահանջը պատճառաբանում է նրանով, որ ՏԻՄ-երը շատ հաճախ այնպիսի որոշումներ են կայացնում, որ մեծ վնաս են պատճառում թե՛ համակարգին, թե՛ հիվանդներին, իսկ իրականում Թորոսյանն ուզում է իր ազդեցության դաշտը մեծացնել, հետո էլ, ճիշտ է՝ պոլիկլինիկաների բյուջեն կառավարությունն է հաստատում, սակայն դեղորայքին, սպասարկմանը լրացուցիչ միջոցներ են տրամադրվում, նախարարը չի ցանկանում, որ դա իր ազդեցությունից դուրս լինի։

Իսկ կորոնավիրուսի բուժմամբ զբաղվող բժիշկներն իրենց ծանրաբեռնվածության չափով չեն վարձատրվում, լարվածությունից էլ քիչ-քիչ անտարբեր են դառնում թե՛ հիվանդների, թե՛ ամեն ինչի նկատմամբ»,- ասաց ԱՆ մեր աղբյուրը»:

kotayk

Լրահոս