2 Փետրվարի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հունվարի 26-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի «Կյանք և ազատություն» գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն Պարգև սրբազանը, ԱԺ պատգամավորներ Ժաննա Գալստյանը, Վարդգես Բաղրյանը, Ռոմելա Դադայանը, այլև բարձրաստիճան պաշտոնյաներ և նրանց մերձավորները։

Օրինակ, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավար Մարատ Մուսայելյանը, արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը, կրթության, գիտության և սպորտի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի պետհամալսարանի ռեկտոր Արմեն Սարգսյանը, նախկին գլխավոր դատախազ Մավրիկ Ղուկասյանը և, վերջապես՝ Բակո Սահակյանի կինը։

Այսինքն՝ կարող ենք եզրակացնել, որ արցախյան էլիտան իր զորակցությունն է հայտնում Ռոբերտ Քոչարյանին»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս