15 Նոյեմբերի, 2018
«Հրապարակ» թերթը գրում է.

«Փաստորեն, հեղափոխությունը հասավ նաև Ղարաբաղ: Նոյեմբերի 14-ին Արցախի Մարտակերտ քաղաքում տեղի է ունեցել շրջանի վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանի պաշտոնից ազատման պահանջով ցույց: Կազմակերպիչներից Ալեքսեյ Բալայանը ֆեյսբուքում կոչ է արել թոթափել վախը և միանալ ցուցարարներին:

ՖԲ իր էջում վարչակազմի ղեկավար էդգար Հարությունյանը կազմակերպիչներին մեղադրել է տարիներ շարունակ հողի վարձավճարը չմուծելու մեջ, հիշեցրել, որ Բալայանը մի քանի անգամ ենթարկվել է քրեական պատասխանատվության: Ալեքսեյ Բալայանը հայտնի ազատամարտիկ Վլադիմիր Բալայանի որդին է: Արցախյան պատերազմի վետերան է ցույցի մյուս կազմակերպիչ Գրիշա Միրզոյանը ևս»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

kotayk

Լրահոս