20 Դեկտեմբերի, 2019

 «Հրապարակ» թերթը գրում է.

«Դավիթ Խաժակյանի հաղորդումը` քաղաքապետարանում թույլ տրված պաշտոնեական` փաստաթղթերի և ստորագրությունների կեղծիքների մասով, դատախազությունը վերահասցեագրել է ոստիկանությանը` «նյութեր պատրաստելու համար»:

Սա, այսպես ասած, հենց այն է, ինչ ուզում է Հայկ Մարությանը, քանզի նա և ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը մանկության ընկերներ են, և ասում են՝ հենց ինքն է նրա նշանակմանը նպաստել։

«Գլուխն ազատելու համար դատախազությունը գործը փոխանցեց Հայկ Մարությանի ընկերոջը` ոստիկանությանը: Ի դեպ, Արման Սարգսյանի՝ ոստիկանապետ դառնալու դեպքում ոստիկանապետի առաջին տեղակալ է դառնալու Նոր Նորքի թաղապետը՝ Հայկ Մհրյանը, որը դարձյալ նրանց մանկության ընկերն է»,- ասաց քաղաքապետարանի մեր աղբյուրը»»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։

kotayk

Լրահոս