13 Մայիսի, 2018

«Հրապարակ» թերթը գրում է.

«ՀՀԿ-ում պատրաստվում են խմբակցության առաջիկա նիստին Նիկոլ Փաշինյանին կողմ քվեարկած, կուսակցության դիրքորոշումից շեղված «դավաճան» Շիրակ Թորոսյանին նստեցնել մեղադրյալի աթոռին և վճռել նրա ճակատագիրը։ Այստեղ վճռական են տրամադրված՝ պահանջել, որ վայր դնի մանդատը, սակայն քվեարկությունից հետո նրա հետ կապ չեն հաստատել։

Ուշագրավ է, որ մինչ քվեարկությունը կասկածներ են ունեցել, և քվեարկությունից րոպեներ առաջ Գագիկ Մելիքյանը նրան մի վերջին անգամ հարցրել է՝ ինչպես է քվեարկելու, Թորոսյանն ասել է՝ «դեմ»։ Այս «ատկազով գնալուց» ՀՀԿ-ում կատաղած են ու մտադիր են մանդատը վերցնել։

Վահրամ Բաղդասարյանը երեկ չպատասխանեց այդ հարցերին՝ մեր ներքին հարցերն են։ Իսկ Կորյուն Նահապետյանն ասաց․ «Քվեարկության ժամանակ ՀՀԿ-ում եղել է դիրքորոշումից շեղում, որի կապակցությամբ առաջիկայում կլինեն լուծումներ»»։

kotayk

Լրահոս