6 Հունիսի, 2019

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախում նախագահի ընտրության քարոզարշա­վը դե ֆակտո սկսվել է: Այն ընթանում է տարբեր դրսևորումներով, տարբեր մատուցումներով: Արցախը պատրաստվում է կարևոր քաղաքական իրադարձության:

Մենք այս օրերին տարված ենք ամեն ինչով: Տարված ենք վեթինգով, տարված ենք Ապրիլյան պատերազմի պսևդոհետաքննությամբ, մանր­-մունր, երկրորդական, երրորդական հարցերով, բայց կարևոր հարցերը, հայտարարությունները, հետաքրքիր նախաձեռնությունները տարօրինա­կորեն չեն նկատվում:

Օրեր առաջ Արցախի ան­վտանգության խորհրդի քարտու­ղար Վիտալի Բալասանյանը հանդես եկավ շատ հետաքրքիր նախա­ձեռնությամբ, բայց այն ևս կորավ և չնկատվեց ինտրիգների հյուսման, անկարևոր հարցերի հեղեղի տակ: «Հանուն Արցախի» համազգային շարժման գաղափարը միայն առա­ջին հայացքից է զուտ արցախյան և բացարձակ զուրկ է տեսական կամ ներքաղաքական մոտիվացիայից:

Հիմքում Հայաստան-Արցախ-Սփյուռք ինտեգրացիան է: Այս գաղափարի տապալումը հավասար կործանա­րար է լինելու Արցախի, Հայաստանի և սփյուռքի համար: Եվ հակառակը՝ հաջողությունը լինելու է բոլորինը: Հաջող ինտեգրացիոն քաղաքականությունը կոնկրետ գործ է: Եվ բոլոր ժողովուրդներին ու պետություններին չէ, որ հաջողվել է: Այն ենթադրում է հստակ տրամա­բանական քայլերի ճանապարհա­յին քարտեզ: Դա ենթադրում է ռեսուրսների վերահաշվարկ, վե­րախմբավորում: Դա ենթադրում է նոր, ավելի լայն մտածողություն, և այն, իհարկե, չի սահմանափակվում որևէ նախընտրական փուլի սահմաններում:

Ընտրությունները կանցնեն, որևէ ընտրություն հարատև չէ, բայց զարգանում են այն պետությունները, որոնք երկարա­ժամկետ նպատակներ ու դրանց հասնելու ճանապարհներ են մշա­կում: Այս առումով է Վ. Բալասանյանի նախաձեռնությունը հետաքրքիր: Եվ այս առումով է այս պահի անտարբե­րությունը վտանգավոր: Գուցե ճիշտ կլիներ, որ Վ. Բալասանյանն առա­ջին փուլում ստեղծեր առաջարկնե­րի և գաղափարների հավաքման մի կենտրոն, հարթակ:

Ակնհայտ է, որ Ադրբեջանը խնդիր է դրել իր ռեսուրսային առավելությունը ռեալիզացնել: Դա կանի բանակցային ճնշումների, թե ռազմական գործո­ղությունների միջոցով՝ ցույց կտա ժամանակը: Բայց սա հուշում է, որ մենք էլ պետք է հրատապ ռեսուրսնե­րի մոբիլիզացիա անենք: Այս համա­տեքստում միակ ռացիոնալ տարբերակը Հայաստան-Արցախ-Սփյուռք նոր ինտեգրացիոն համակարգն է:

Դժվար է չհամաձայնել Վ. Բալասանյանի այն պնդմանը, թե այսօր ոչ բոլոր հասարակական-քաղաքական ուժերը, հեղինակություն վա­յելող անհատներն են գիտակցում հայկական պետականության շուրջ ստեղծված իրավիճակի լրջությունն ու դրանից բխող վտանգավոր հե­տևանքները»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս