mnews

22 Հունիսի, 2017

«Հրապարակ» թերթը գրում է.

«Հետաքրքիր է տեսնել, թե ինչպես են նախկին պաշտոնյաներն ապրում պաշտոնից դուրս։ Վերջերս, օրինակ, նախկինների հետաքրքիր քառյակի հանդիպեցինք Հյուսիսային պողոտայում․ ազատ ոճի մեջ հագնված, բուռն զրուցելով՝ ճեմում էին գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանը, «Հայանտառի» նախկին տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանը և գյուղատնտեսության նախարարության ԾԻԳ-ի նախկին պետ Գագիկ Խաչատրյանը։

Նրանք պարբերաբար հավաքվում, զրուցում, զբոսնում են Երևանի կենտրոնում, երբեմն հանգրվանում «Մետելիցա» սրճարանում։ Այս պաշտոնյաները վերջին փուլի «օպտիմալացվածներն» են։

Ավելի վաղ աշխատանքից ազատված գյուղնախի նախկին պաշտոնյաներից ոմանք, սակայն, արդեն գործ են գտել, մենք տեղեկացանք, որ փոխնախարար Գառնիկ Պետրոսյանն այժմ ՖԱՕ-ի (ՄԱԿ-ի պարենային և գյուղատնտեսական կազմակերպություն) խորհրդատուներից է, իսկ Սամվել Գալստյանն աշխատում է «Սպայկա» ընկերությունում։

Հիշեցնենք, որ գյուղատնտեսության փոխնախարարներն ազատվել էին պաշտոնից 2016թ․ հունիսին։ Սամվել Գալստյանը գյուղնախարարի տեղակալ էր նշանակվել 2003-ին, Գառնիկ Պետրոսյանը` 2012-ին: Նրանք հեռացան Կարեն Կարապետյանի օպտիմալացումների արդյունքում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

kotayk

Լրահոս